Մայիսի 2 -ին Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի Սամցխե – Ջավախեթիի առաջնությունը, որին մասնակցում էին Ախալցիխեի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մարզադպրոցի մարզիկները:
Մենք կապ հաստատեցինք մարզիչ Աշոտ Սողոյանի հետ, ով մեզ տրամադրեց տեղեկություն առաջնության վերաբերյալ:
Աղջիկների խմբում առաջին հորիզոնականը գրավեց Արմենուհի Հանեսյանը, երկրորդ տեղում Ալիսա Հանեսյանն էր, իսկ 3 -րդ տեղում Անի Թազայանը:
Տղաների խմբում՝ առաջին տեղը գրավեց Վալերա Ղուկասյանը Օրոջալար գյուղից, երկրորդ տեղում Գագիկ Հմբոյանն էր Ախալքալաքից, իսկ երրորդը Միխեյիլ Հանեսյանը Օրոջալարից:
Տղաների հաջորդ խմբում՝ առաջին տեղը գրավեց Ստեփան Մանվելյանը Ղուլալիս գյուղից, երկրորդ տեղում Սասուն Սանոսյանն էր Օրոջալարից, իսկ երրորդը Թամասյան Հովսեփը Հեշտիայից:
Ուսուցիչների խմբում՝ առաջին տեղը գրավեց Սողոյան Աշոտը, երկրորդ տեղում Սեգեյ Գասպարյանն էր Ախալցիխեից, երրորդ տեղում Էդգար Մնոյանը Ժդանովական գյուղից:
Սեղանի թենիսի առաջնությանը իրենց աջակցությունը ցուցաբերեցին ռուսաստանաբնակ Օրոջալարցիները՝ ովքեր վերոնշյալ առաջնության եւ Թբիլիսի մեկնող Վրաստանի սեղանի թենիսի պատանեական առաջնության մասնակիցներին նվիրեցին թենիսի ռակետ, խաղակոշիկ, սպորտային պայուսակ եւ մարզահագուստ: Ինչպես նաեւ առաջնության ավարտին կազմակերպել էին ճաշկերույթ:
Բարերար Աշոտ Նորսոյանն էլ իր հերթին, սուպեր խաղի հաղթող Վալերա Ղուկասյանին նվիրեց թենիսի ռակետ, ինչպես նաեւ Օրոջալարի թիմին ֆուտբոլի գնդակ եւ թանկարժեք թենիսի ռակետ:
Առաջնության ընթացքում պարերով հանդես եկավ Օրոջալարի պարի խումբը: