Լեհաստանում կորել է Վրաստանի քաղաքացին

Լեհաստանում կորել է Վրաստանի քաղաքացին

Լեհաստանում փնտրում են Վրաստանի 50 տարեկան քաղաքացուն, որն անհետացել էր ապրիլի 18-ից հետո, հայտնում է «Ռուսթավի -2» հեռուստաընկերությունը:

Պաատա Չիկոբավան աշխատում էր Լեհաստանում և ապրում էր Պոզնան քաղաքում: Նրա ընկերները բացառում են ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի հավանականությունը: Նրանք արդեն դիմել են հյուպատոսարան ՝ օգնություն ստանալու համար: Տեղի ոստիկանությունը նույնպես որոնում է Չիկոբավաին: