ԵԱՀԿ ԽՎ-ի հռչակագրում անդրադարձ կա նաև ղարաբաղյան հակամարտությանը

ԵԱՀԿ ԽՎ-ի հռչակագրում անդրադարձ կա նաև ղարաբաղյան հակամարտությանը

Հուլիսի 5-ին Թբիլիսիում ավարտվող ԵԱՀԿ 25-րդ խորհրդարանական վեհաժողովի հիմնական թեման Ղրիմի և Դոնբասի շուրջ ռուս-ուկրաինական հակասություններն էին։

Ուկրանացի պատգամավորները փորձում էին արգելափակել Ռուսաստանի Պետդումայի և Դաշնային Խորհրդի ներկայացուցիչների հանդեպ պատժամիջոցները հանելը, իսկ ռուս պատգամավորները իրենց բողոքն էին արտահայտում հակառուսական քաղաքականացված որոշումների նախագծերի վերաբերյալ, որ ներկայացնում էին Ուկրաինան ու Վրաստանը։

Ռուսները լքեցին ԽՎ մշտական հանձանաժողովի դահլիճը, երբ կոմիտեն հաստատեց Ղրիմում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ որոշումը։ Ռուսները նաև դժգոհ էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ բանաձևերից, որ պատրաստել էր վրացական պատվիրակությունը։ Ըստ ռուսական պատվիրակության ղեկավար Նիկոլայ Կովալևի՝ այն քաղաքականացված է և չի արտահայտում աբխազ և օսեթ ժողովրդի կամքը։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընդունած հռչակագրում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

ԵԱՀԿ ԽՎ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման առնչությամբ և ողջունել է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ ներգրավվածությունը:

«Կոչ ենք անում խորհրդարանականներին խրախուսել կողմերի քաղաքական կամքը` ներդնելու լուրջ ջանքեր` հասնելու վստահության միջոցների կառուցման համաձայնության, նվազեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա ռազմական բախումների ռիսկը, Մինսկի խմբի շրջանակներում հասնելու բանակցված և համակողմանի լուծման»,- ասված է հռչակագրում:



Opinion, pooling and voting