
Համաձայն հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի հայտարարության, առանց պատվաստումների համաճարակը չի ավարտվի:
Ամիրան Գամկղրելիձեն այսօր «Sinopharm»-ով պատվաստվելուց հետո բնակչությանը կոչ է արել ակտիվություն ցուցաբերել և պատվաստանյութը ստանալու համար դիմել պատվաստման կետեր:
«Համաճարակը չի ավարտվի առանց պատվաստումների: Համավարակին վերջ տալու հիմնական միջոցը մեր վարվելակերպն է: Շնչադիմակ կրելը անհրաժեշտ է և դեռ մի փոքր ժամանակ կպահանջվի: Բայց եթե բնակչության 60 տոկոսը պատվաստանյութի կրկնակի դեղաչափ ստանա, փողոցում մենք արդեն կհանենք շնչադիմակը: Եթե մեզ մոտ ձևավորվի հասարակական իմունիտետ: Ես հասարակությանը կոչ եմ անում ակտիվորեն անցնել պատվաստման կետեր ու պատվաստվել», – ասել է Ամիրան Գամկղրելիձեն:
Ամիրան Գամկղրելիձեն ուղիղ եթերով պատվաստվել է «Sinopharm» պատվաստանյութով: