Կառավարության և խորհրդարանի անդամները այս շաբաթ կներգրավվեն պատվաստումների գործընթացին, – ասաց կառավարության վարչության ճեպազրույցում միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն:
«Խորհուրդը այսօրվա նիստին քննարկել է պատվաստումների ընդլայնման հարցը: Մասնավորապես, այս շաբաթ կառավարության և խորհրդարանի անդամները կներգրավվեն պատվաստումների գործընթացին», – ասաց Ղիբրաձեն:
Միևնույն ժամանակ, ըստ Ղիբրաձեի, պատվաստումների գործընթացին կներգրավվեն զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում աշխատող անձինք, ինչպես նաև հասարակական տրանսպորտի վարորդներն ու վերահսկիչները:1tv.ge