Վրաստանը ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ կստանա աշնանը. Լիտվայի արտգործնախարար

Վրաստանը ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ կստանա աշնանը. Լիտվայի արտգործնախարար

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը կարծում է, որ Վրաստանն արժանի է ԵՄ կողմից վիզային ռեժիմի վերացմանը:

Նրա գնահատմամբ՝ Վրաստանը հաջողությամբ իրականացնում է բարեփոխումների գործընթացը և շուտով տեսնելու է այդ ջանքերի դրական արդյունքները:

Լինկյավիչուսը հայտարարել է, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ կստանա աշնանը. «Ես ցանկանում եմ ընդգծել Վրաստանի ձեռքբերումները բարեփոխումների իրագործման և այսպես կոչված տնային առաջադրանքի կատարման հարցում:

Վստահ եմ, որ Վրաստանն արժանի է ոչ վիզային ռեժիմ ստանալուն: Այդ մասին քաղաքական հայտարարությամբ հանդես է եկել նաև Եվրոպական հանձնաժողովը:

Չի բացառվում, որ համաձայնագրում կարող են գրանցվել որոշակի փոփոխություններ: Կարծում եմ, որ մինչև աշնան սկիզբ մենք կավարտենք այդ գործընթացը և Վրաստանը կստանա արժանի վիզային ռեժիմ»:

www.1in.am



Opinion, pooling and voting