Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիների բնակիչների համար գյուղատնտեսությունը եկամտի հիմնական աղբյուրներից մեկն է, սակայն այս տարի մեծամասնությունը չի կարողացել կարտոֆիլ վաճառել, և բերքը մնացել է պահեստներում: Պատճառը ցածր գինն է:
Ֆերմերները չեն կարող վաճառել նախորդ տարվա կարտոֆիլը ցածր գնի պատճառով, պահանջարկ էլ չկա: Կարտոֆիլը սկսում է փչանալ նկուղներում և պահեստներում:
Յուրաքանչյուր երկրորդ բնակիչը նշում է կարտոֆիլի իրացման խնդիրը շրջաններում առկա հիմնական խնդիրը:
Ինչպես նշում են բնակիչները, բոլոր ապրանքները թանկացել են, բացառությամբ գյուղմթերքների: Նրանց կարտոֆիլը փչանում է իրենց նկուղներում, իսկ Թուրքիայից եկող կարտոֆիլը վաճառվում է շուկայում:
Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակիչները նշել են, որ մեծ կարտոֆիլի համար տալիս են 18 թեթրի: Նրանք, ովքեր վաճառում էին, նշում են, որ հազիվ էին հոգում կարտոֆիլի ցանքսի ծախսերը:
Բնակիչներից մեկը նշեց, որ ավելի լավ է կարտոֆիլը նվիրել բարեկամին, քան վաճառել 18 թեթրիով:
Չնայած այն հանգամանքին, որ բնակիչների մեծ մասը կանգնած է կարտոֆիլ վաճառելու խնդրի առաջ, նրանք դեռ ցանում են կարտոֆիլ, չնայած այս տարի նախորդ տարվա համեմատ նրանք քիչ են ցանում:
Բնակիչները խնդրում են ղեկավարությանը և իշխանություններին ուշադրություն դարձնել իրենց խնդրին: