Մայիսի 6-ից Թբիլիսիի քաղաքապետարանը ջրցան մեքենաների միջոցով կսկսի լվանալ կենտրոնական փողոցները: Ջրցան մեքենաները փողոց դուրս կգան վաղ առավոտյան, որպեսզի չխանգարեն մեքենաների ազատ տեղաշարժին:
Քաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր ասել է, որ հինգշաբթի օրվանից սկսած կենտրոնական փողոցների լվացումը սկսելու լիակատար պատրաստակամություն կա: Ըստ նրա, փողոցները կլվացվեն մի քանի ամսվա ընթացքում:
Մայրաքաղաքի քաղաքապետարանն արդեն հայտարարել է փողոցների լվացման հատուկ սարքավորումներ գնելու մրցույթ:
«Մենք ցանկանում ենք ձեռք բերել հատուկ սարքավորումներ, որպեսզի մաքրումն իրականացվի բարձրորակ սարքավորումների միջոցով», – ասել է Կալաձեն:
«Հատուկ ուշադրություն է դարձվում քաղաքում մաքրությանը, կանաչապատմանը, էկոլոգիական իրավիճակի բարելավմանը: Կարծում եմ, որ այդ աշխատանքների իրականացումը շատ կարևոր է », – ասել է Կալաձեն:
Բացի այդ, նախատեսվում է ճանապարհների գծանշումներ կատարել քաղաքի փողոցներում:
«Մենք ունենք հատուկ փողոցներ, որտեղ ենթակառուցվածքային աշխատանքներն ավարտվել են, բայց ձմռան պատճառով գծանշումներ չեն կատարվել», – ասել է Կալաձեն:
Ըստ նրա, անհրաժեշտության դեպքում, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը «Թբիլսերվիս գրուպ» ընկերությանը կօգնի ինչպես հատուկ սարքավորումներով, այնպես էլ մարդկային ռեսուրսներով: