Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 5-ին կմեկնի Ադրբեջան, հաղորդում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
Ադրբեջան կատարելիք ուղեւորության ընթացքում վարչապետ Ղարիբաշվիլիին կուղեկցի Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Վրաստանի վարչապետի պաշտոնական այցի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբ Գաֆարովայի հետ:
Վրաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ի նոյեմբերի 18-ին: Երկրները ակտիվորեն համագործակցում են առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի, արտադրության և նյութատեխնիկական ապահովման ոլորտներում: