
«Astrazeneca» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ստանալու գրանցումը սկսվում է այսօր՝ մայիսի 5-ին:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից, գրանցումը կբացվի 20: 00-ից:
Երկրորդ դեղաչափի համար քաղաքացիները կարող են գրանցվել ցանկացած հաստատությունում ` առաջին պատվաստումից 4-12 շաբաթ անց:
Գրանցումը հնարավոր է հատուկ վեբ-պորտալում: Պատվաստումների երկրորդ դոզան կտրվի մայիսի 10-ից: Տարիքային սահմանը չի տարածվում նրանց վրա, ովքեր պատվաստվել են «Astrazeneca» պատվաստանյութի առաջին դեղաչափով:
Մայիսի 6-ին երկիրն ակնկալում է ավելի քան 43,000 դոզա Աստրազենեկա պատվաստանյութ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը օգնում է Վրաստանին ստանալու այն: Երկիրը նման քանակությամբ պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ստացել է մարտի 13-ին: