Ախալցիխեում 89-ամյա կնոջը ծեծել են

Ախալցիխեում 89-ամյա կնոջը ծեծել են

Ախալցիխեում, ընտանեկան կոնֆլիկտի ժամանակ 89-ամյա կինը վնասվել է: Ինչպես ասում է կինը, նրան ծեծել են հարսն ու երկու թոռները: Տուժածին Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց տեղափոխել են մայիսի երեքին: Հիվանդանոցում հայտարարում են, որ պացիենտի վիճակը կայուն է և արդեն դուրս է գրվել բժշկական հաստատությունից:

Ըստ տարեց կնոջը ՝ սա առաջին դեպքը չէ, երբ ընտանիքի անդամները բռնության են ենթարկում նրան: Նա ասում է, որ իր մահացած որդու կինը պարբերաբար վիճում և պահանջում էր նրան լքել տունը: Նա գնալու տեղ չունի: Կլինիկայից դուրս գրվելուց հետո 89-ամյա կինը ժամանակավոր պատսպարվել է հարազատներից մեկի տանը:

«Տարիներ առաջ, տունը գրանցեցի որդուս վրա, ով մահացել էր երկու տարի առաջ, իսկ տունն այժմ նրա կնոջ անունով է: Հարձակվում ասում են՝ գնա տանից: Երեկ էլ ես ու մյուս որդիս նստած էինք, հաց էինք ուտում, ներս ընկան և սկսեցին ծեծել ինձ, գլուխս, ոտքերս – ցավում են: Որդիս փորձում էր դուրս հանել նրան տանից, դռան մոտ փայտ ունեինք դասավորած, այդ փայտերով սկսեցին խփել որդուս, գլխի մասում վերք ունի: Տանն ամեն ինչ տակնուվրա է արված»,- պատմում է 89-ամյա կինը:

Միջադեպի ժամանակ հարսը զանգահարել է ոստիկանություն, իսկ իրավապահները ձերբակալել են վիրավոր կնոջ որդուն, ով, ըստ ծերունու, փորձում էր տանից դուրս հանել հարսին:

Տուժածի հարսին այցելեցինք նրա տանը: Նրա երեխան ասեց, որ լրագրողների հետ իրադարձության մասին զրուցել չեն ցանկանում:

«Մայրս ոչինչ ասել չի կարող, չենք ցանկանում խոսել այդ մասին»:

ՆԳՆ-ն մանրամասների մասին չի խոսում և միայն ասում է, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է բռնություն անչափահասի, անօգնական մարդու, հաշմանդամություն ունեցող անձի կամ հղի կնոջ նկատմամբ:

Գործակալությունը հաստատում է, որ մեկ մարդ է ձերբակալվել: tv9news.ge