Համահայկական DigiCode Contest 2021 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը տեղի է ունեցել 6 -րդ անգամ:
Այս տարի մրցույթին ներկայացվել է մասնակցության 748 հայտ, որոնցից 10 -ը Ջավախքում գործող «Արմաթ» լաբորատորիաներից:
Որտեղ եզրափակիչ փուլ են անցել Ջավախքում գործող «ԱրՄաթ» Հեշտիայի (գործընկեր՝ «Կարիտաս Վրաստան») սան Միքայել Անտոնյանը եւ «ԱրՄաթ» Դամալայի (բարերար՝ Արման Սահակյան) սան Մարիամ Սահակյանը:
Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնի -ի «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի խմբակավար Նապոլեոն Մարիկյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Մենք ունեցել ենք 6 մասնակից 7 ծրագրով, որոնցից 1 ծրագիր անցավ եզրափակիչ փուլ: Միքայել Անտոնյանի համակարգչային աշխատանքը կոչվում է «Դանակով հարված»: Կերպարների հիմնական մասը Միքայելն է ստեղծել եւ խաղի ծրագիրն էլ գրել է ինքը: Խաղը ունի 30 -ից ավելի մակարդակ (Level): Հիմա մասնակիցները գտնվում են այնտեղ: DigiCode Contest 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Ճիշտն ասած պանդեմիայի պատճառով մենք չկարողացանք գնալ, մենք եզրափակչին կմասնակցենք Zoom ծրագրի միջոցով: Հաղթող մասնակիցներին տրվելու է դրամական պարգեւներ»:
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև «Կրիայ օլիմպիադան»:
Վրաստանում «ԱրՄաթ» լաբորատորիաները հիմնադրվել են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համատեղ ջանքերով:
Եզրափակիչ անցած թիմերի ցուցակը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ docs.google.com
«Դանակով հարված» խաղը հետևյալ հղումով՝ scratch.mit.edu