2021 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ավտովթարների հետևանքով զոհվել է 94 մարդ

2021 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ավտովթարների հետևանքով զոհվել է 94 մարդ

2021 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում տեղի է ունեցել 1247 ճանապարհատրանսպորտային պատահար, այդ թվում՝ 43-ը հարբեցողության պատճառով: Զոհվել է 94 մարդ, 1613-ը՝ տուժել: Տեղեկատվությունը հրապարակում է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը՝ հիմնվելով ՆԳՆ տվյալների վրա:

Հիշեցնենք, որ ամբողջ առաջին եռամսյակի ընթացքում երկրում կորոնավիրուսային համաճարակի պատճառով փողոցում տեղաշարժը սահմանափակված էր 21:00-ից 05:00-ն:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանում տեղի է ունեցել 1236 ճանապարհատրանսպորտային պատահար, որի ընթացքում տուժել է 1610 մարդ, զոհվել՝ 134-ը: 1tv.ge