Ախալքալաքում 27ամյա Վարդան Միրանյանի սպանության մեջ մեղադրվող Արթուր Գաբրելյանը Ախալցիիխեի շրջանային դատարանի կողմից դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Վարդան Միրանյանը սպանվել է 2020 թվականի օգոստոսի 8-ին Ախալքալաքի կենտրոնական այգու մոտակայքում: Սպանությանն նախորդել էր երիտասարդների միջև առճակատում: Նույն օրը մահացածի հարազատները հրկիզել են վիճաբանության մեջ ներգրավված անձանց տներն ու հյուրանոցը:
Շենքերի այրման հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, ըստ դատախազության, այս հարցի հետաքննությունը դեռ չի ավարտվել: sknews.ge