Վրաստանի բոլոր գերեզմանատները հասարակության համար բաց են մայիսի 5-ից:
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մայիսի 2-ից մայիսի 4-ը ներառյալ երկրում սահմանափակվել էր գերեզմանատների մուտքը: Իշխանությունները այս որոշումը կայացրել էին խուսափելու կորոնավիրուսի տարածումից Զատկի օրերին, երբ ընդունված է այցելել գերեզմաններ: Այս սահմանափակումը խախտելու համար նշանակվել էր երկու հազար լարի (ավելի քան $ 600) տուգանք:
Այսուհետ գերեզմանատների մուտքերը այլեւս չեն վերահսկվում պարեկային ոստիկանության կողմից։