2021 թվականի մայիսի 5-ի դրությամբ կենսաթոշակային ակտիվների ծավալը հասավ 1.420 միլիարդ լարիի, որից կուտակված տոկոսները 148,8 միլիոն լարի են,- տեղեկությունը տարածում է Կենսաթոշակային գործակալությունը:
Ըստ նրանց, կենսաթոշակային ակտիվները տեղաբաշխված են Վրաստանի առևտրային բանկերում և դրանց տարեկան տոկոսադրույքը կազմում է 11 տոկոս: Կենսաթոշակային ակտիվների 62 տոկոսը պահվում են ավանդային վկայագրերում և ժամկետային ավանդներում, իսկ 38 տոկոսն օգտագործվում է ընթացիկ հաշիվներում: Կենսաթոշակային ակտիվները ներկայումս ներդրվում են լարիում:
Կուտակային կենսաթոշակից օգտվել է մինչև 800 մարդ: Կենսաթոշակային ծրագրում ներգրավված անձանց թիվն աճում է և միջին հաշվով ամսական ավելի քան 11,000 մարդ է միանում սխեմային, և այս պահին հաշվառված է ծրագրի 1,145,808 մասնակից: