Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը անցկացրել էր մրցույթ Հեշտիա և Կաթնատու գյուղերի մշակույթի տների վերականգնման համար:
Ծրագրի համաձայն, շինարարական աշխատանքների համար տրամադրվել էր 88 700 լարի:
Հեշտիայի մշակույթի տան համար հատկացվել էր 75 100 լարի, իսկ Կաթնատուի ակումբի համար 13 600 լարի:
Երկու ակումբների շինարարության մրցույթը՝ միասին 70 961 լարիի դիմաց շահել է Ախալքալաքից Վարդ Մկոյանին պատկանող շինարարական ընկերությունը:
Շինարարական ընկերության ղեկավար Վարդ Մկոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց կատարվող աշխատանքների մասին. «Հեշտիայի մշակույթի տան աշխատանքները սկսել ենք մայիսի 1 -ից եւ ունենք 3 ամիս ժամկետ ավարտելու համար: Բայց կարծում եմ մենք աշխատանքը կավարտենք նախատեսված ժամանակից ավելի շուտ: Մշակույթի տան աշխատանքները հետեւյալն են ՝ ֆոյեն ամբողջովին պետք է քանդել, կտուրը, դռները, պատուհանները պետք է փոխենք: Ֆոյեում պետք է կատարվեն բետոնապատման եւ սալիկապատման աշխատանքներ: Կարելի է ասել ֆոյեն զրոյից վերակառուցվում է: Իսկ դահլիճում կկատարվի առասատղի վերականգման եւ Էլեկտրաէներգիայի անցկացման աշխատանքներ»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.