
Մի քանի օր առաջ «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը սկսեց վերանորոգել Մ.Խանչալի-Կաթնատու ճանապարհը:
Ըստ նախագծի, այս տարի պետք է ասֆալտապատվի 3 կմ 412 մետր ճանապարհ :
Ներկայումս հանվում է հողի շերտը, որին կհաջորդի խճապատումը՝ այնուհեև ասֆալտապատումը:
«Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը շահեց մրցույթը `սահմանված 1,471,150 լարիից 1,465,000 լարիի դիմաց: Կապալառուի հետ պայմանագիրը դեռ կազմված չէ:
Ծրագիրը նախատեսում է ասֆալտապատել Մ. Խանչալի գյուղի կենտրոնից դեպի Կաթնատու գյուղի կենտրոն:
Նաև կասֆալտապատվի շուրջ 200 մետր ճանապարհը Մ.Խանչալի գյուղի գերեզմանատան ուղղությամբ: