Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել ութ դատապարտյալի:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, ներված դատապարտյալներից երեքը ամբողջությամբ ազատվել են պատժից, մինչդեռ հինգ դատապարտյալների, այդ թվում՝ մեկ կնոջ, մնացած պատժաչափը կրկնակի կրճատվել է:
Վրաստանի նախագահը ներման ակտ է հրապարակել այսօր՝ 2021 թվականի մայիսի 6-ին: 1tv.ge