Հրապարակվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղով երթևեկելիք գնացքների լուսանկարը

Հրապարակվել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղով երթևեկելիք գնացքների լուսանկարը

Շվեյցարական Stadler Rail Group ընկերությունը սեպտեմբերի 20-23-ը Բեռլինում կայանալիք InnoTrans 2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ ցուցադրելու է այն ուղևորատար վագոնները, որոնք արտադրվել են «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության պատվերով և նախատեսված են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շահագործման համար:

Գնացքի նկարն իր կայքում հրապարակել է Railway Gazette պարբերականը, որը Բեռլինի ցուցահանդեսի պաշտոնական մեդիագործընկերն է: Հաղորդվում է, որ Ադրբեջանը Stadler ընկերությանն ընդհանուր առմամբ պատվիրել է 30 գնացք՝ ԲԹԿ-ով երթևեկելու համար:

Վագոնները դասակարգվելու են չորս կատեգորիայի՝ ստանդարտ, հարմարավետ, բիզնես և ռեստորան: Կախված կատեգորիայից՝ դրանք կլինեն 10, 20 և 32 տեղանոց: Պայմանագրի համաձայն՝ առաջին 10 վագոնը շահագործման կհանձնվեն 2016 թվականի հուլիս-օգոստոսին:
www.1in.am



Opinion, pooling and voting