ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Քերին ժամանել է պաշտոնական այցով և Վրաստանից կմեկնի հուլիսի 7-ին: Նրան դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարարը, նրա տեղակալը, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը և ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը:
Քերին առաջին հերթին կմասնակցի Վրաստան – ԱՄՆ ռազմավարական խարտիայի լիագումար նիստին, այնուհետև հանդիպումներ կունենա վարչապետի, նախագահի և իշխանության ու ընդդիմության այլ ներկայացուցիչների հետ: Կեսօրին մոտ ծրագրվում է ԱՄՆ պետքարտուղարի և Վրաստանի վարչապետի մամուլի ասուլիսը ԶԼՄ-ների համար:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հուլիսի 6-ին լրագրողներին հայտարարել է, որ Քերիի այցի ընթացքում կստորագրվի հուշագիր Վրաստանի պաշտպանունակության ամրապանդման մասին, որի նախապատրաստման համար «շատ ջանքեր են գործադրվել»։