Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով Շուշին պաշտոնապես հռչակվում է երկրի մշակութային մայրաքաղաք։
Փաստաթղթում նշվում է, որ որոշման նպատակն է «վերականգնել քաղաքի պատմական դեմքը, մշակութային ավանդույթները․ ինչպես նաև միջազգային ասպարեզում այն ներկայացնել որպես Ադրբեջանի հարուստ մշակույթի, ճարտարապետության և քաղաքաշինության փայլուն մարգարիտ»,֊ փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։