Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում մարտի 31 -ին քննարկվել է Նինոծմինդա քաղաքում ջրաչափերի տեղադրման հարցը:
NOR ռադիոն Նինոծմինդայի բնակիչներից հետաքրքրվեց թե ինչ են մտածում ջրաչափեր տեղադրելու մասին:
Բնակիչներից մեկի խոսքով. «Կան մարդիկ ովքեր ամռանը ջրում են այգիները եւ ջուրը բաց են թողնում առանց խնայելու, իսկ կան մարդիկ ովքեր ընդհանրապես ջուր չունեն: Բայց եթե ջրաչափ լինի այդ ժամանակ չափով կօգտագործեն եւ բոլորին կբավականացնի ջուրը»:
Բնակիչներից մեկն էլ նշեց. «Եթե ջրաչափեր տեղադրվի ապա գումարը ավելի շատ ենք վճարելու: Բայց մի կողմից էլ լավ է, որ գոնե մշտական ջուր կունենանք»: