Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ «պարետային ժամը» չեղարկեու հարցը երկրում կքննարկվի միայն այն ժամանակ, եթե դիմակ կրելու ցուցանիշը բարձրանա մինչև 95 տոկոս:
«Եթե մենք կարողանանք միասին հասնել նրան, որ դիմակ կրելու ցուցանիշը երկրում լինի 95 տոկոս, ապա դա մեզ երաշխիք կտա, որպեսզի ապագայում Համակարգող խորհուրդն սկսի «պարետային ժամը» չեղարկելու հարցը քննարկի: պարոն Յագո, եթե դուք այս նախաձեռնության կողմակիցը դառնաք, մենք կօգենք ձեր ազատության վերականգնման հարցում»,- Տիկարաձեն դիմել է ընդդիմադիր պատգամավոր Յագո Խվիչիային, ով ապրիլի 28-ին հարց էր ուղղել «պարետային ժամը» չեղարկելու համար:
Վրաստանում դիմակ կրելու մակարդակը կազմում է 76 տոկոս:
Այս պահին Վրաստանում դիմակ կրելու ցուցանիշը կազմում է 76 տոկոս։ Այս տվյալները հիմնված են Սիեթլի Վաշինգտոնի համալսարանի (UW) առողջության չափման եւ գնահատման ինստիտուտի (IHME) մոդելի վրա, որը մշակվել է վիրուսի տարածման ուսումնասիրության եւ կանխատեսման համար:
«Այս փուլում տեղաշարժի սահմանափակումը վերացնելու համար ոչ մի ռեսուրս չկա, քանի որ մենք ակնկալում ենք, որ այն կլինի երրորդ ալիքի գագաթնակետի ցուցանիշը: Մենք կապահովենք մեր քաղաքացիների առողջության անվտանգությունը», – ասել է Էկատերինե Տիկարաձեն:
Վերջին տվյալները թվագրվում են 2021 թվականի ապրիլի 15-ին։ Այդ օրը դիմակ կրելու ցուցանիշը կազմել է երկրի բնակչության 76 տոկոսը։ Նույն ցուցանիշը պահպանվել է նաև ապրիլի 15-ից հետո:
Համեմատության համար, IHME-ի ցուցանիշների համաձայն, 2021 թվականի փետրվարի կեսերին դիմակը կրել է Վրաստանի բնակչության ընդամենը 45 տոկոսը:
Ընդհանուր առմամբ, աշխարհում դիմակ կրելու միջին ցուցանիշը ներկայումս կազմում է 65 տոկոս:
IHME-ի տվյալների համաձայն, եթե Վրաստանում դիմակ կրելու տոկոսը հասներ 95 տոկոսի, կորոնավիրուսից մահացածների ցուցանիշը կկազմեր մինչեւ օգոստոսի վերջ [31 օգոստոսի] օրական 0,17-ից մինչեւ 2,29:
Տեղաշարժի սահմանափակումը վերացնելու համար որևէ ռեսուրս չկա