Սպանություն Նինոծմինդայում /թարմացված/

Սպանություն Նինոծմինդայում /թարմացված/

Նինոծմինդայում հուլիսի 5-ի լույս 6-ի ուշ գիշերը ժամը 1:30-ին տեղի է ունեցել սպանություն:

Սպանվածը Մեծ Արագյալ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Ա.Ս.-ն է, ով ապրում էր Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Սաթխա ավտոճանապարհահատվածում ավտոմեքենայի մեջ գտնվել էր երիտասարդի դի:
Աղբյուրի համաձայն հուլիսի 5-ի գիշերը տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ դանակի հարվածներից մահացու վիրավորում էր ստացել ծնունդով Նինոծմինդայից Ա.Ս.-ն:
Ինչպես հայտնում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունից դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն:



Opinion, pooling and voting