Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երեւանում:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Լուսինե Կ.-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ մայիսի 5-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի շենքի բակում Լուսինե Կ.-ն իրեն ծանոթ տղայի հետ ավտոմեքենայի սրահում վիճաբանել է, ապա նրան վախեցնելու նպատակով իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել:
Տուժածներ չկան, ոստիկանները հայտնաբերել են նաեւ ատրճանակը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տղայի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության նյութեր են նախապատրաստվում: