Հավի միսն ուժեղացնում է նյարդերն ու օգնում նիհարել, պնդում է սննդաբան Օլգա Կորաբլյովան (Ռուսաստան):
«Հավի կրծքամսի 100 գրամն ընդամենը 160-170 կալորիա է պարունակում: Այն հարուստ է սպիտակուցներով (մոտ 21 գրամ), ինչը հեշտ է մարսվում՝ ի տարբերություն խոզի կամ տավարի սպիտակուցների: Կրծքամսում ճարպն ընդամենը 9-10 գրամ է, իսկ ածխաջրեր ընդհանրապես չկան:
Այն դիետիկ պրոդուկտ է, չի գրգռում աղեստամոքսային տրակտը եւ հաստատված է այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք են գաստրիտը կամ պանկրեատիտը: Սակայն միսը պետք է եփված, շոգեխաշված կամ առանց կաշվի խորովված լինի»,- ասաց մասնագետը:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ հավի կրծքամիսը ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ինչպես նաեւ B խմբի վիտամիններ է պարունակում: Այս կազմի շնորհիվ այն բարենպաստ ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա, ամրացնում է իմունային համակարգը, ոսկորները, ատամները եւ եղունգները, ինչպես նաեւ օգնում է մկանների աճին:
Բացի այդ, կրծքամսում վնասակար խոլեստերինն ավելի քիչ է (55 միլիգրամ), քան հավի մյուս մասերում, օրինակ՝ ազդրերում եւ թեւերում (100 գրամում 80-85 միլիգրամ):
«Հավի կրծքամիս կարելի է ուտել ամեն օր. դա դրական ազդեցություն կունենա մկանների եւ ոսկորների վրա: Սակայն սսնդակարգում թռչնամիս ներառել ավելի լավ է շաբաթվա մեջ երկու-երեք անգամ՝ մնանած օրերը փոխարինելով ձկով, մսով, սպիտակուցի բուսական աղբյուրներով: Առողջ սննդակարգի հիմնական սկզբունքն այն է, որ այն պետք է բազմազան լինի»,- նշեց մասնագետը: