Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ մեծագույն գիտական նվաճում է համարում: Այս մասին նա հայտնել է Handelsblatt-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե որոնք է համարում մարդկության պատմության երեք կարևորագույն նորարարությունները՝ Գեյթսն աներկբա պատասխանել է՝ պատվաստանյութերը:
«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը մեզ մեծ հույս տվեցին, որ այս տարի մենք կհաղթահարենք համավարակը: Պատվաստանյութերը թույլ են տվել հաղթահարել շատ հիվանդություններ»,- ասել է նա:
Որպես մեծագույն նորարարություններ է նա անվանել նաև միկրոպրոցեսորը և «կանաչ հեղափոխությունը» (խմբ. – գյուղատնտեսական ոլորտում փոփոխությունների համակարգը):
Անդրադառնալով Կովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի մշակմանը՝ նա ընդգծել է, որ դեռևս երբեք գիտնականներն այսքան կարճ ժամանակահատվածում արդյունավետ պատվաստանյութ չեն ստեղծել:
«Կորոնավիրուսի հետ ակնհայտ դարձավ, որ գիտնականներն ու ընկերություններն ապագայում կկարողանան ավելի լավ համագործակցել մեկը մյուսի հետ»,- նշել է Գեյթսը: shamshyan.com