Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, մայիսի 9-10-ը Վրաստանում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ, բարձրալեռ շրջաններում ձյուն, ուժգին քամի, ծովում 3-4 բալ փոթորիկ: Տեղումները երբեմն կլինեն ուժգին։
Գործակալության փոխանցմամբ, սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան Վրաստանի գետերի ջրի մակարդակի բարձրացման, փոքր գետերի վարարումների և սողանքների պատճառ: