
Ախմետայի մունիցիպալիտետում ուժեղ կարկուտը վնասել է՝ Արգոխի, Մաղրաանի և Փիչխովանի գյուղերը:
Հիմնականում վնասվել են խաղողի այգիներն ու տարբեր հացահատիկային մշակաբույսերը:
Աղետը խնդիրներ է ստեղծել նաև Սագարեջոյում: Ուժեղ քամին արմատախիլ է արել ծառերը, ինչի պատճառով կենտրոնական ճանապարհի վրա երթևեկությունը խափանվել էր մի քանի րոպեով: 1tv.ge