
Գերմանիայում ուժի մեջ է մտել COVID-19-ի դեմ ամբողջովին պատվաստված կամ կորոնավիրուսային վարակից ապաքինված քաղաքացիների իրավունքների ընդլայնման մասին երկրի կառավարության որոշումը, գրում է DW-ը:
Այսօրվանից՝ մայիսի 9-ից, անձանց այդ կատեգորիայի համար չեղարկված է պարետային ժամը, սոցիալական շփումների սահմանափակումները, ինչպես նաեւ պարտադիր էքսպրես թեստերը, օրինակ, ոչ պարենային խանութներ, վարսավիրանոցներ կամ թանգարաններ այցելելու համար:
Պատվաստվածները կամ վարակից ապաքինվածները դեռեւս պարտավոր են կրել պաշտպանիչ դիմակներ եւ պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն մյուս քաղաքացիներից: news.am