Մայիսի 9 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղացած կարկուտը եւ ձյունը որոշակի վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը եւ կենդանիներին:
Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում երեկ տեղացած ձյան եւ ցրտի պատճառով սատկել է 40 ոչխար եւ երկու կով:
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում ասաց. « Գյուղի բնակիչները ովքեր կորուստ են ունեցել չունեին ապահովագրում: Չնայած միշտ տեղեկացրել ենք բնակիչներին, որ ապահովագրեք թե կենդանիներին եւ թե հողատարծքները որպեսզի այսպիսի դեպքերի ժամանակ կարողանան պետությունից որոշակի օգնություն ստանալ»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.
Լուսանկարը տրամադրել է բնակիչը.