Ոստիկանության աշխատակիցները պարզել են Սամցխե-Ջավախեթիում՝ Ասպինձայի շրջանում սպանության փաստը. Ձերբակալվել է 60-ամյա մի տղամարդ: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Դեպքը տեղի է ունեցել Բուզմարեթի գյուղի ֆերմայում, որտեղ մեղադրյալն ու տուժողը հովիվ էին աշխատում:
Քննության համաձայն ՝ հովիվների միջեւ կոնֆլիկտ է եղել, նրանցից մեկը սառը զենքով վիրավորել է իր 38-ամյա ընկերոջը, կրծքավանդակի շրջանում: Արդյունքում տղամարդը տեղում մահացել է:
Ասպինձայի տարածքում դեպքից անմիջապես հետո ոստիկանությունը բերման է ենթարկել մեղադրյալին: Որպես իրեղեն ապացույց առգրավվել է սպանության սառը զենքը՝ դանակը:
Քրեական գործը հարուցվել է «կանխամտածված սպանություն» հոդվածով: Մեղադրյալին սպառնում է ազատազրկում յոթից 15 տարի ժամկետով: