Արդեն մի քանի օր է ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա և Եֆրեմովկա գյուղերի դպրոցներում սկսվել են նոր զուգարանների շինարարական աշխատանքները:
Եֆրեմովկա գյուղում սանհանգույցը կտեղակայվի դպրոցի շենքում, իսկ Սամեբա գյուղում կառուցվում է նոր սանհանգույց:
Աշխատանքներն իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանի ընկերությունը: Ծրագրերի արժեքը 115 942 լարի է: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել երեք ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում ընդհանուր առմամբ կկառուցվի 8 սանհանգույց :