Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունն այսօր ՝ մայիսի 10-ին, հայտարարեց մրցույթ Փ.Գոնդուրա-Մ.Գոնդուրա ճանապարհի վերականգնման համար:
Ծրագիրը ֆինանսավորվում է Բարձր լեռնային տարածաշրջանների զարգացման հիմնադրամից, որի համար հատկացվել է 426`316 լարի:
Ծրագիրը նախատեսում է ճանապարհի մեկ կիլոմետր ասֆալտապատում: Ինչպես տեղեկացանք ենթակառուցվածքային ծառայությունից, նախատեսվում է ասֆալտապատել Մ. Գոնդուրա գյուղից ճանապարհը դեպի Փ. Գոնդուրա գյուղ: Ինչ վերաբերում է ճանապարհի մնացած հատվածին, որը 2 կիլոմետր է, ապա նախատեսվում է ասֆալտապատել, եթե լինեն լրացուցիչ միջոցներ:
Հիշեցնենք, որ Մ. Գոնդուրա – Փ. Գոնդուրա ճանապարհի ընդհանուր երկարությունը 3 կիլոմետր է, իսկ նախագծային փաստաթղթերի համաձայն, այս հատվածի ընդհանուր ասֆալտապատման համար պահանջվում է 1,291,742 լարի:
Փ. Գոնդուրա – Մ. Գոնդուրա ճանապարհի մեկ կիլոմետր հատվածի մրցույթը տեղի կունենա մայիսի 31-ին: