Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored-ի վարկածով ընդգրկվել է Իտալիայի առաջնության 35-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է թիմում երկրորդ ամենաբարձր գնահատականը՝ արժանանալով 9.5 միավորի:
«Կրոտոնեի» դեմ հաղթական խաղում (5:0) Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման և դարձել գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 31 խաղի և դարձել 10 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նրանից բացի, A Սերիայում միայն «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն է այս մրցաշրջանում 20 միավոր հավաքել «Գոլ+փոխանցում» հաշվարկով: Բելգիացին դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ sport.news.am