ԱԺ-ում ավարտվեց կեսօրին մեկնարկած հատուկ նիստը, որը հրավիրվել էր իրավունքի ուժով, վարչապետի ու կառավարության հրաժարականի հիմքով:
Սա արդեն երկրորդ հատուկ նիստն էր: Առաջինն անցկացվել էր անցյալ երկուշաբթի: Այդ օրը, ինչպես նախապես հայտարարվել էր, վարչապետի թեկնածու էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:
Նա չէր ընտրվել 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այս նիստին ևս «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը և հայտարարել, որ ձեռնպահ կքվեարկի: Այսօր ևս խորհրդարանականները 1 դեմ, 1 կողմ, 76 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վարչապետ չեն ընտրել: Այսպիսով, 7-րդ գումարման ԱԺ-ն կարձակվի և կնշանակվեն նոր ընտրություններ: