
Քիչ առաջ Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի (գրանցված է ՊՊԾ հաշվեկշռում) մասնակցությամբ:
Վթարը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում։
Կա 2 տուժած։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: