
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Գևորգյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է հոտի մեջ:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, գառներից 31-ը սատկել են, 7-ը վնասվածքներ են ստացել:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ոստիկանությունը պարզում է սատկած գառների տերերի ինքնությունը: