«Պարետային ժամը» հնարավոր է մեղմացվի մայիսի վերջին

«Պարետային ժամը» հնարավոր է մեղմացվի մայիսի վերջին

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով ՝ մայիսի վերջին հնարավոր է մեղմացվի տեղաշարժի սահմանափակումը:

Ինչպես միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո ասել է Թամար Գաբունիան, երկրում այժմ համաճարակաբանական իրավիճակը բավականին բարդ է:

«Այսօր, համաճարակաբանական տեսանկյունից, մենք հնարավորություն չունենք մտածելու պարետային ժամը չեղարկելու մասին: Այս դժվարությունները հասկանալը հիմնավորված է: Հենց որ համաճարակաբանական իրավիճակը մեզ թույլ տա դա անել մենք կվերանայենք այն, ես կարծում եմ, որ դա հավանաբար կլինի մայիսի վերջին, երբ մայիսի երկրորդ կեսին ակնկալվում է, որ վարակի տարածումը կթուլանա: Հուսով եմ` կգա այդ պահը և մենք կվերանայենք որոշումը», – ասել է Գաբունիան:



Opinion, pooling and voting