Հուլիսի 1-4-ը Փոթիում անցկացվեց կարատե դոյի ՛՛Սև ծովի գավաթ՛՛ անունը կրող միջազգային մրցաշար, որը կազմակերպել էր Վրաստանի կարատե դոյի ֆեդերացիան:
Նինոծմինդայի մունիցիպալիտետից մրցաշարին մասնակցում էին 10 կարատեիստներ: Հաջողությամբ աչքի ընկավ Նորսոյան Կիման, ով Կատա կատեգորիայում գրավեց առաջին հորիզոնականը: Կումիտէ կատեգորիայում երկրորդ հորիզոնականը գրավեցին Ջաղացպանյան Արտեմը և Ջաղացպանյան Դավիթը, իսկ երրորդ հորիզոնականը գրավեց Արզումանյան Ռուբենը: Լավագույն տեխնիկա ցուցադրելու համար դիպլոմներ ստացան Իրիցյան Գևորգը և Կաջոյան Անդրանիկը:
Մրցաշարի մանրամասների մասին տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի սպորտի բաժնի ղեկավար Վահե Իրիցյանից.
Գարուշ Արզումանյան