12-րդ դասարանցիների համար ուսումնական տարին շուտով կավարտվի և կզնգա վերջին զանգը, բայց հետաքրքիր է ՝ հաշվի առնելով համաճարակը, այս տարի ինչպիսի՞ վերջին զանգ կունենան, շրջանավարտները:
Կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է՝ լայնածավալ միջոցառումներ իրականացնելն արգելվում է, բայց, եթե դպրոցի բակում, բաց տարածքում երեխաները ցանկանում են միջոցառում անել, ոչ ոք նրանց չի խանգարի:
Եթե միջոցառումը լինի բաց տարածքում, ապա թույլատրվում է նաև ծնողների մասնակցությունը, սակայն, եթե միջոցառումն անցկացվում է փակ տարածքում, ապա թույլատրվում է միայն ուսուցչի մասնակցությունը, քանի որ ըստ արձանագրության՝ ծնողներին դպրոցի տարածք չի կարելի մտնել։
Կրթության նախարարությունում պարզաբանում են՝ վերջին զանգի միանշանակ արգելք, ինչպես նախորդ տարի էր, այս տարի չկա:
Ինչ վերաբերում է էքսկուրսիաներին, ապա ճիշտ է ցուցումներն արդեն տրված են դպրոցներին, այնուամենայնիվ, հիշեցնում ենք՝ օրենքով արգելված չէ, սակայն հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, այս գործունեությունը նպատակահարմար չի համարվում:
Իսկ ինչ վերաբերում է բանկետներին, ՆԳՆ տվյալներով՝ 10 հոգուց ավել մարդկանց հավաքույթն արգելվում է, իսկ մեր շրջաններում 10 հոգու համար նախատեսված բանկետը չի կարող լինել։
Հատկանշական է, որ եթե պարզվի բանկետի փաստ, որը թաքուն իրականացվել է, ապա յուրաքանչյուր անձ անպայման կտուգանվի նվազագույնը 2000 լարիով, ևս 2000 լարիով կտուգանվեն կարանտինի և մեկուսացման կանոնների խախտման համար։
Փաստն այն է, որ միանշանակ, ոչ վերջին զանգն է արգելված, ոչ էլ տաս հոգանոց բանկետները։
Վերջին զանգի միջոցառումները և խնջույքների կազմակերպումը կորոնավարակի նոր կլաստերի առաջացման և, հետևաբար, վարակվածության աճի վտանգ է պարունակում, այդ իսկ պատճառով՝ պետք է զգույշ լինել: