Կազանում ուսումնական հաստատությունում կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին РИА Новости-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից: Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի մասին: Երրորդ հարկից ցատկելու հետևանքով 2 աշակերտ է մահացել։
Միևնույն ժամանակ, Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը հայտարարել է 7 զոհի՝ 4 տղաների և 3 աղջիկների մասին, բոլորը՝ 8-րդ դասարանի աշակերտներ: Ըստ նրա, հոսպիտալացվել է 16 մարդ՝ 12 երեխա և 4 մեծահասակ:
Ինչպես հայտնել ենք, անհայտ անձինք կրակ են բացել Ջաուդատա Ֆայզի փողոցի 8 հասցեի թիվ 175 դպրոցում:
Նախնական տվյալներով, կրակողները դեռահասներ են եղել, նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ ոչնչացվել:
Հոգեբաններն աշխատում են տարհանված երեխաների հետ, կազմակերպվել է թեժ գիծ:
Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 21 մեքենա:
Հարուցվել է քրեական գործ: Շենքում շարունակվում են օպերատիվ գործողությունները:
Քաղաքում մտցվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Բոլոր ուսումնական հաստատություններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: