Հոկտեմբերի 8-ի ընտրությունները Վրաստանի համար կդառնան ևս մեկ լակմուսի թեստ. Ջոն Քերի

Հոկտեմբերի 8-ի ընտրությունները Վրաստանի համար կդառնան ևս մեկ լակմուսի թեստ. Ջոն Քերի

Հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ևս մեկ լակմուսի թեստ են Վրաստանի համար:

Այդ մասին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Քերիի խոսքերով` Վրաստանում քաղաքական կուսակցությունների նախընտրական մարտերը պետք է անցնեն բռնությունից ու ահաբեկումից զերծ իրավիճակում:

«Ես այդ թեման քննարկել եմ Վրաստանի վարչապետի հետ և մտադիր եմ այն քննարկել նաև նախագահի հետ հանդիպման ժամանակ: Բացի այդ, մենք անկախության ու ժողովրդավարական գործընթացները կբարձրացնենք ընդդիմության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, որոնց հետ կհանդիպենք վաղը:

Պետք է ընդգծել, որ հոկտեմբերի 8-ի ընտրությունները Վրաստանի համար կդառնան ևս մեկ լակմուսի թեստ: Արդար, ազատ ընտրությունները կդառնան Վրաստանի կայունության ուժեղացման ու բնակչության տնտեսական բարեկեցության բարձրացման համար:

Մեզ հետ զրույցում ընդգծվել է այնպիսի նախընտրական իրավիճակի ստեղծման անհրաժեշտությունը, որն ազատ է բռնությունից ու ահաբեկումից»:



Opinion, pooling and voting