Եվրոպայի 2016թ. առաջնության կիսաեզրափակչի շրջանակում Պորտուգալիայի ընտրանին «Ստադ դե Լյումիեր» մարզադաշտում ընդունեց Ուելսի հավաքականին:
Հանդիպումն ընթացավ հավասար պայքարում, չնայած հաղթող դուրս եկավ Պորտուգալիայի ընտրանին: Ֆերնանդու Սանտուշի սաները կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել Ուելսի հավաքականի դարպասը:
Խաղի հաշիվը բացվեց 50-րդ րոպեին: Ռաֆայել Գերեյրոյի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Րոպեներ անց հաշիվը կրկնապատկեց Նանին:
Ուելսի ընտրանին փորձեց փրկել հանդիպումը, սակայն հիմնական ժամանակի ընթացքում Կրիս Կոուլմենի սաներին չհաջողվեց գրավել պորտուգալացիների դարպասը:
Այսպիսով, Պորտուգալիայի ընտրանին Եվրո-2016-ի եզրափակչում կմրցի Գերմանիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ: