Մայիսի 12-ին մեկնարկում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան:
Վրաստանի կառավարության վարչությունը տեղեկացնում է՝ այցի շրջանակներում տեղի կունենա ՀՀ-ում Ղարիբաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Ղարիբաշվիլիին կհյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո դեմ-առ-դեմ հանդիպումը կշարունակվի ընդլայնված ձևաչափով:
Հանդիպման ավարտից հետո ծրագրված է Ղարիբաշվիլիի և Փաշինյանի միասնական հայտարարությունը ԶԼՄ-ների համար:
Վրաստանի վարչապետի հետ ՀՀ է մեկնում նաև Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Ղարիբաշվիլին Հայաստան այցելել է 2014-ին` վարչապետի, իսկ 2020-ին Պաշտպանության նախարարի պաշտոնում: Երկու այցի ընթացքում էլ նա խոսել է բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների խորացմանը միտված Վրաստանի մտադրությունների մասին: 2019-ին Գախարիան ևս վարչապետի պաշտոնում պաշտոնական այց է կատարել ՀՀ: aliq.ge