Լարսում վերջնական վտանգը վերացված չէ. Գագիկ Բեգլարյան

Լարսում վերջնական վտանգը վերացված չէ. Գագիկ Բեգլարյան

ՀՀ կառավարության նիստին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ այսօրվանից մեքենաները ցերեկային ռեժիմով կանցնեն Վերին Լարսի անցակետի ճանապարհով: Փոխանցում է Tert.am-ը:

«Ամենաշատը չորս-հինգ օր հետո ընդհանրապես ռեժիմը կլինի 24-ժամյա»,-ասաց նա:
Նա նշել է, որ վրացական կառավարության կողմից անհանգստություն կա, որ վերջնական վտանգը վերացված չէ, որովհետև այս պահին սարերի վրա մոտ հինգ մլն տոննա հոսելու հնարավորություն ունեցող հող կա:

«Մտածում են ապագայում այդ ճանապարհի վերգետնյա թունել կառուցեն, որը բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Համենայնդեպս այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր, յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է՝ ունենանք այս խնդիրները»,-ասաց նա:

Նախարարը գործարարներին հորդորել է, որ լաստանավի հնարավորությունը ամեն րոպե իրենց աշխատանքների հետ համատեղ ունենան աչքի առաջ:

«Ամեն րոպե Լարսը հնարավոր է փակվի»,-ասաց նա։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշել է, այժմ արդեն ժամանակն է, որ բանակցեն այլընտրանքային ճանապարհի մտածելու մասին:



Opinion, pooling and voting