Վրաստանի տարածքում գործող բոլոր կրթական հաստատությունները սովորականի պես այսօր վերսկսեցին իրենց աշխատանքը: Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 11-ին կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
Դպրոցները, համալսարանները, քոլեջները և մանկապարտեզները կաշխատեն նույն համակարգով, ինչպես Զատկի արձակուրդներից առաջ էր:
Որոշ դասեր անցկացվում են հեռվար կարգով: Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման դեպքում կլինեն կետային սահմանափակումներ: