
Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղի կենտրոնում կառուցվում է մեծահասակների համար նախատեսված հավաքատեղի, երեխաների համար փոքրիկ խաղահրապարակ եւ տեղադրվելու է հուշարձան:
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Այս շինարարությունը կատարվում է մեր ռուսաստանաբնակ համագյուղացիների կողմից հավաքված եւ ուղարկված գումարի հիման վրա: Գյուղի կենտրոնում կկառուցվի մեծահասակների համար համապատասխան վայր, որտեղ նրանք իրենց ազատ ժամանակը կանցկացնեն մասնավորապես ձմռանը: Ինչպես նաեւ տեղադրվելու է հուշարձան՝ թե ով է հիմնադրել գյուղը եւ այն կլինի երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն եւ ռուսերեն: Հուշարձանի կողքին էլ կկառուցվի մանկահասակ երեխաների համար փոքրիկ խաղահրապարակ»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.