Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի «Սայաթ Նովա» երգի համույթի սաները մասնակցեցին «ART MUSIC» առցանց երգի փառատոնին:
Օրերս Երեւան քաղաքում տեղի ունեցավ «ART MUSIC» 12-րդ միջազգային մրցութային փառատոնը, որին մասնակցում էր Նինոծմինդայից «Սայաթ Նովա» երգի համույթը՝ երգուսույց Հայաստան Իսպիրյան:
Ըստ Հայաստան Իսպիրյանի, կորոնավիրուսի համաճարակի պատճառով փառատոնն անցկացվեց առցանց:
«Մրցույթին մասնակցեցին 8 սաներ ովքեր երգեցին հայրենասիրական երգեր: Նրանք բոլորը գրավել են երկրորդ և երրորդ տեղերը: Յուրաքանչյուր սան հանդես եկավ երկու կատարումով: Սա արդեն երկրորդ առցանց մրցույթն է: Առցանց փառատոնին մասնակցելը շատ դժվար է», – ասում է երգուսույցը:
Երգուսույցը նշում է, որ մեր շրջանում շատ տաղանդավոր երեխաներ կան, և ցանկանում է, որ բոլորը գտնեն իրենց տեղը:
Հայաստան Իսպիրյանը նաև հավելեց, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով համերգներ և փառատոններ չեն անցկացվում, ինչը ազդում է երեխաների վրա:
Մանրամասները՝ աուդիոնյութում.